<< ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ >> ԾՐԱԳՐՈՎ

11:12 - 07 Մայ, 2021

Հարավային Կորեայի Կանվոնդո քաղաքում 2024թ. նշանակված օլիմպիական պատանեկան ձմեռային  խաղերի կազմկոմիտեն իր աշխատանքներում ընդգրկում է երիտասարդների:  Նրանք  առանցքային դեր կունենան խաղերի հաջողության գործում և  << Աջակցություն >> ծրագրով  կօգնեն  թվային, հաղորդակցության և  խաղերին առնչվող  այլ հարցերում: 

Արդեն ընտրվել է մինչև 24 տարեկան   30 մարդ:

Կանվոնդո նահանգը պատանեկան խաղերն անցկացնելու իրավունքն ստացել է Լոզանում, 2020թ. հունվարին կայացած   միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում:

Մրցումների նախնական ժամկետը  նշանակված է 2024թ. հունվարի 19-ից փետրվարի 2-ը: 

 

Այլ նորություններ